Օրը՝ Հոկտեմբերի 18

Ժամը՝ 10։05-10։50

Մասնակիցներ՝ 2-4 դասարանի սովորողներ

Նպատակը՝ Մաթեմատիկայի բաց պարապմունք․ աչքաչափ

Խնդիրներ՝

  • Խմբում (թիմային) աշխատելու կարողությունների զարգացում
  • Մոտավոր հաշվարկ (աչքաչափ)
  • Քաղցր ընդմիջում

Ընթացք՝ Սովորողները կբաժանվեն խմբերի, և յուրաքանչյուր խմբի մասնակից կփորձի մոտավոր (աչքաչափ) հաշվարկ անել՝ թափանցիկ տարայի մեջ որքան աղանդեր կա։ Մոտավոր հաշվելուց հետո կարծիք կհայտնեն։ Այնուհետև կդատարկեն տարայում եղածը և կհաշվեն առարկայական՝ շոշափելով։ Վերջում՝ համտես։