Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ, մարզադահլիճ

Օրը` Հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 12։55-13։35

Մասնակիցներ՝ 2.4 դասարանի սովորողներ

Համգործակցում՝ Մադլեն Թերզյան

Նպատակը՝ Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ

Խնդիրներ՝  Էստաֆետային խաղերի իրականացում

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ,օղակներ,ցատկապարաններ,կոներ,մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ բլոգում