Բնագիտական փորձի համար անհրաժեշտ է խնձոր և կիտրոն։ Խնձորը կիսենք երկու մասի։ Մի մասի վրա լցնենք կիտրոնի հյութը, իսկ մյուս կտորը թողնենք տարայում։ Մի քանի ժամ հետո կտեսնենք, որ խնձորի սպիտակ մասը մգացավ, իսկ այն կտորը, որի վրա լցրել էինք կիտրոնի հյութ` ոչ։ 

Պատմենք երեխաներին, որ խնձորը շատ օգտակար միրգ է, նրա մեջ երկաթ կա, ինչի շնորհիվ էլ այն կտրելուց հետո մգվում է։

Արտուտիկները սկսեցին քննարկել, կախարդական լուծումներ գտնել երկու տարբեր տարաներում կտրտած խնձորների համար։ Ի վերջո եկան ճիշտ եզրահանգման։

Տեսանյութը՝ ստորև․