Լավաշթխիկի ծեսից հետո արտուտիկները ստեղծեցին պատումների շարք, որտեղ գրի առան, թե ինչից կգանգատվեր լավաշը օրերից մի օր։

Պատումներին հետևե’ք ստորև.

Լավաշի գանգատը

Լինում է, չի լինում մի ուրախ լավաշ է լինում։ Նրա անունը Վարունգ էր։ Այս լավաշը գանգատվում  էր, որ իրեն ուտում են թթվասերով։

Յազիչյան Անուշ

Լինում է չի լինում, մի լավաշ  է  լինում,  լավաշի անունը Լոշիկ է լինում։ Այդ լավաշը  տխուր   էր, որովհետև եփած չէր։ Ընկեր Հերմինեն դրեց տաք թոնրի մեջ, եփեց, ուրախացավ։ Հետո ուրախ Լոշիկին բոլորը կերան, ուրախացան, ասացին՝ շատ համով է։

Եսայան Արամ

Լինում  է,   չի   լինոմ մի  սիրուն  լավաշ    է  լինում ։ Այս լավաշի    անունը    Դոդոշ  էր։  Լավաշը     գանգատվում   էր,  որ  իրեն    թթվով են    ուտում։

Սրապյան Արամ

Լինում է, չի լինում մի կարմիր լավաշ է լինում։ Այս լավաշը գանգատվում էր, որ  իրեն ուտում են։ Եվ որոշում է փախչել բոլորից։ Փախնում է, բոլորը սկսում են փնտրել լավաշիկին, երբ գտնում են ու հարցնում, թե ինչու էր փախել, լավաշիկը ասում է, որ չի ուզում իրեն ուտեն։ Բոլորը խոստանում են, որ էլ չեն ուտի իրեն, այլ միայն կուտեն հացիկին։

Մնացականյան Իրինա

Լինում է,չի լինում մի սպիտակ լավաշ է լինում։ Այս լավաշը գանգատվում էր, որ մարդիկ իրան ուտում են սոխով և լոլիկով, իսկ ինքը ուզում էր, որ իրեն ուտեն  տարբեր կանաչիներով ։  

Ղորղանյան Մարգարիտա

Լինում է, չի լինում մի փափուկ լավաշ է լինում: Այս լավաշը  գանգատվում  էր, որ իրեն  ուտում են խրթխրթացնելով: Այս լավաշի անունը Լավաշիկ էր:
Սարգսյան Արփի

Լինում  է,չի  լինում  մի   սիրուն  լավաշ  է  լինում: Այս լավաշը   գանգատվում  էր,որ  մենք  իրեն   ուտում  ենք, իսկ նա ուզում էր, որ մենք իր հետ խաղանք:

Մելիքյան Վիկտորյա

Լինում է, չի լինում մի լավաշ է լինում:  Լավաշի անունը Համովիկ էր : Այս լավաշը  շատ էր գանգատում , որ իրեն  ուտում են  կաղամբով և ինքը դառնում է անհամ:  

Գիժլարյան Էրիկ

Լինում է,չի լինում մի փափուկ լավաշ է լինում։ Նրա անունը Գաբրիել է։ Նրա թշերը կարմրել էին թոնրի մեջ։ Նա ուռեց ու նրան դուրս հանեցին։ Ու նրան կերան պանրով։ 

Մելքոնյան Արտուշ

Լինում է, չի լինում մի թոնրի մեջ թխված լավաշ է լինում։ Այս լավաշի անունը Սպիտակ էր։ Այս լավաը գանգատվում էր թոնրի տաք կրակից։

Ալեքսանյան Սոֆի

Լինում   Է, չի  լինում     մի    փափուկ  լավաշ է լինում: Այս լավաշը գանգատվու էր ,որ իրեն  ուտում են  կանաչիով   և պանրով:  Նրա անունը  Լողատ էր: Նա չէր սիրում ջուր:    

Ավետիկյան Ալեն   

Լինում է, չի լինում մի լավաշ է լինում։ Նրա անունը Բիզի էր: Բիզիի ազգանունը Միսյան էր։ Բիզին սիրում էր միս: Նա ամենահամով լավաշն էր և գանգատվում էր, քանի որ նրան սիրում էին ուտել վարունգով: Բիզիի բոլոր ընկերները խմոր էին:

Կարապետյան Լեո

Լինում է, չի լինում մի կարմրաթուշ լավաշ է լինում։ Այդ լավաշի անունը Ծաղրածու էր։ Նա գանգատվում էր, որ ընկեր Հերմինեն իրեն խփում է բատատի վրա և թխում։

Սարգսյան Ավետ

Լինում է, չի  լինում մի կամրաթուշ լավաշ է լինում:Այս լավաշը գանգատվում էր, որ իրեն ուտում են կանաչիվ և պանրով: Իսկ ինքը սիրում էր, որ իրեն ուտեն կաթով:

Ղարիբյան Վահե