Նախագիծը երկրորդ դասարանցիների համար Է:

Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝

Տիեզերքին վերաբերող նյութերով, տիեզերքի հետ կապված  տարբեր  գործունեությունների  միջոցով սովորողների՝  ուսումնական և տեղեկատվական աղբյուրից նյութերի ստեղծում, հավաքագրում ուսուցման կազմակերպում:

Խնդիրները՝

Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում,  իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում

Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն

Տեսողական-պատկերային մտածողության զարգացում

Դիտումներ/դիտարկումներ/կատարելու, դրանք դասավորելու, համադրելու, մշակելու հմտությունների ձևավորում

Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում

Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում

Շրջապատի նկատմամբ  հոգատար վերաբերմունքի ձևավորում

Ստեղծագործական երևակայության զարգացում:

Ընթացքը.

Հանելուկներ, շուտասելուկներ արևի, լուսնի, երկնային այլ մարմինների վերաբերյալ: Երևակայական պատմություններ երկնային մարմինների մասին:

Իմ մոլորակը, Իմ քաղաքը, Իմ բակը:

Կերպարվեստ՝

Աշխատանք ջրաներկով.

Թեման՝ Երկնքի գույները, Տրամադրություն  գույներով /արև, ամպ, լուսին, գիշեր, ցերեկ/:

Մեդիատեխնոլոգիա՝

Paint ծրագրի միջոցով երկնային մարմինների նկարներ, լուսանկարներ ֆոտոխցիկով /գիշերային երկինք, աստղեր, լուսին, ամպեր/, ձայնագրություններ:

Ես և շրջակա աշխարհը՝ Արև, Լուսին, Աստղեր

Ուսումնական տեսանյութ՝ Արեգակնային համակարգ

Ուսումնական մուլտֆիլմ՝ Գլոբուս

Դիտումներ, դիտարկումներ. Բացօթյա դաս բակ-պարտեզում: Այցելություն կրթհամալիրի աստղացուցարան:

Նախագծի արդյունքը՝ նյութերը տես դասարանական բլոգում: