Օրը՝ Սեպտեմբերի 20

Ժամը՝ 9:30-16:00
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

111

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մելինե Սիմոնյան, Մայրանուշ Համբարձումյան


Վարորդ`

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, բարձունքի հաղթահարում:

Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրները՝
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:

  • ճանաչել, սիրել և մաքուր պահել հայրենիքը
  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոնները
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանք իրականացնելը
  • բնության տեսարանների, շինությունների, մարդկանց լուսանկարելը
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճամփորդության ընթացք՝

Յ․Բախշյանի այգուց  շարժվելու ենք 9:30- ին։

  • 2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակԵկեղեցում երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, փորձում գտնել մեր անվան առաջին տառը:
  • 3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում։Քայլում ենք դեպի բարձունք՝ գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,  դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ
  • Արևապաշտպան գլխարկ, ակնոց
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
  • Ձեռնոցներ, աղբի տոպրակ, թաց ու չոր անձեռոցիկ
  • Անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

16:00` վերադարձ դպրոց

Ամփոփում՝

ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում, ենթակայքում: