Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ

Պատասխանատու՝  Մելինե Սիմոնյան, Ալվարդ Անդրեասյան

Օրը՝ 10.02.2022

Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը՝  Երեխաների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ: Երեխաները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների հետ:

Գրական ստեղծագործությունների ցանկը՝

  • Հ. Թումանյան «Անբան Հուռին»
  • Հ. Թումանյան «Փիսոն»
  • Հ. Թումանյան «Շունը»
  • Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Հ. Թումանյան «Փիսիսկի գանգատը»
  • Հ. Թումանյան «Ծիտը»
  • Հ. Թումանյան «Ճամփորդները»
  • Հ. Թումանյան «Անբան Հուռին»

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Ամփոփում