Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 02.12.2021

Ժամը՝ 11:00-11:30

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցները՝ Արտուտիկներ, Սառայի կրտսեր եղբայր՝ Դանիել

Նպատակը՝

  • Սովորողներին փոխանցել ծեսի գաղափարը
  • Սովորողների հետ խոսել ատամների աճի, ատամփոխիկի մասին
  • Պարզել՝ որ սնունդն է ատամի ընկերը, որը՝ ո՛չ
  • Սովորել ճիշտ խնամել ատամները

Ծրագրում՝

Երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով)

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Դանիելենց տու՜ն:
Էս՝ Մարիա
Էս՝ Տիգրան,

Էս՝ Անի
Էս՝ Արեն,

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

  • Ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով)

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

  • Խաղ ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, համացանցում։

Ամփոփում